Մատչելիության հղումներ

Բաղդադի եկեղեցու վրա հարձակման գործով 12 մարդ է կալանավորվել


Իրաքի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Բաղդադի եկեղեցու վրա հարձակման գործով 12 կասկածյալներ են կալանավորվել:

Ներքին գործերի նախարար Ջավադ Բոլանին Associated Press լրատվական գործակալությանը ասել է, որ ձերբակալությունները կատարվել են վերջին օրերին, եւ որ դրանք լուրջ հարված են Իրաքում «Ալ-Ղաիդա»-ի ցանցին:

Հոկտեմբերին զինյալները Բաղդադի քրիստոնեական եկեղեցիներից մեկում պատանդառել էին 120 մարդու, որոնց ազատման ընթացքում զոհվեց 68 մարդ, այդ թվում հոգեւորականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG