Վերջինս 2008 թվականի իրադարձությունների հետեւանքով 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել սառը զենք կրելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն կիրառելու մեջ մեղադրանքներով: Նա արդեն կրել էր իր պատժաժամկետի կեսը:
Սաղաթելյանը, ընդդիմության ներկայացուցիչներին շնորհակալություն հայտնելով իրեն աջակցելու համար, ասաց, որ «շարունակելու է պայքարել իր ընկերների ազատության համար»:
Սա այսօր ընդդիմադիրների հանդիպման 4-րդ առիթն էր: Կեսօրից հետո Հանրապետության հրապարակում հավաքվել էին մի քանի տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչներ` պահանջելով ազատ արձակել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ ազատազրկված Նիկոլ Փաշինյանին:
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը ասաց. - «Երկու պահանջ ենք ներկայացրել, մեկը կյանքի անվտանգության ապահովումն է, մյուսը` հնարավորինս արագ քննարկել ազատ արձակման հարցը»:
Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի կարծիքով` լրագրողները ավելի վաղ պետք է կազմակերպեին ակցիաներ եւ «թույլ չտային, որ իշխանությունները հասնեին այս մակարդակին, որ տարիներով ժուռնալիստ պահեին բանտերում»:
«Հայացք» թերթի խմբագիր Աշոտ Աղաբաբյանն էլ հայտարարեց, թե բանտը Նիկոլ Փաշինյանի տեղը չէ:
«Նիկոլը էս երկրի թշնամին չէ, որ հիմա բանտում է: Ավելի շատ պաշտոնյաներ կան, որոնք երկրի համար ավելի վտանգավոր են, եւ խմբագիրը պետք է իր աշխատասենյակում նստի, ոչ թե բանտում», - ասաց Աղաբաբյանը:
Լրագրողների կազմակերպած ակցիայից հետո գլխավոր դատախազության շենքի մոտ տասնյակ քաղաքացիներ պահանջում էին ազատ արձակել ընդդիմության բանտարկված բոլոր ներկայացուցիչներին, ինչպես արել են 2008 թվականի ապրիլից մեկնարկած բողոքի ակցիաներում:
Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը համոզված է, որ պահանջները, այնուամենայնիվ, կատարվում են:
«Արդեն համարյա երեք տարի ամեն ուրբաթ օրը այստեղ ենք, ու սկզբից մենք ունեինք 100-ից ավել քաղբանտարկյալ, այսօր ունենք` 11: Ինձ թվում է, դա կարող է այս ակցիայի հետեւանք համարվել», - ասաց Բրաունը:
Դատախազության շենքի մոտից մեկնարկած երթից հետո քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող Վարդան Հարությունյանը Հայաստանում Եվրախորհրդի եւ ԵԱՀԿ գրասենյակներին փոխանցեց ընդդիմության ներկայացուցիչներին բանտերից ազատելու վերաբերյալ նամակներ:
Ինչպես տեղեկացրեց Հայոց համազգային շարժում կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը, առաջիկայում ընդդիմության ակցիաները առավել հաճախակի են դառնալու: