Նոյեմբերի 25-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը դժգոհեց, որ հայերը մինչեւ վերջին վայրկյանը սպասելու սովորություն ունեն եւ որ առայժմ գործընթացում աշխուժություն չի նկատվում:
«Հին ռուսական ասացվածք կա` մինչեւ որոտը չորոտա, գյուղացին չի խաչակնքի: Մոտավորպես նույն տրամաբանությամբ քաղաքացիները ուղղակի սպասողական դիրքորոշում ունեն` «տեսնենք ինչ կլինի, միգուցե չլինի»: Հավաստիացնում եմ ձեզ, որ «միգուցե չլինի» տարբերակը չկա: Օրենքը ընդունված է, Ազգային ժողովը երկար, մանրակրկիտ քննարկել է այս օրենքը, եղել են հանրային լսումներ եւ հստակորեն ընդունված ժամանակացույցով օրենքը կիրարկվելու է», - հայտարարեց Գաբրիելյանը:
Կենտրոնական բանկի փոխնախագահը եւ միաժամանակ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի նախագահը վստահեցնում է, որ ապահովագրական ընկերությունները պատրաստ են աշխատել նույնիսկ շաբաթ եւ կիրակի օրերին` գործընթացը սահմանված ժամկետում ավարտին հասցնելու համար:
Ժամկետների երկարաձգում չի լինելու, իսկ սա նշանակում է, որ հունվարի 1-ից հետո չապահովագրված ավտոմեքենայի սեփականատերը վճարելու է 50 հազար դրամ տուգանք, յուրաքանչյուր 10-օրյակը մեկ էլ 5000-ական դրամ:
Ազգային ժողովը «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքն ընդունել է մայիսի 18-ին, Կենտրոնական բանկը միայն հոկտեմբերի 8-ին է հաստատել ավտոմեքենաների պարտադիր պատասխանատվության սակագները, իսկ ապահովագրական ընկերությունները սկսեցին պոլիսների վաճառքը հոկտեմբերի 18-ին:
Այն հարցին, թե արդյոք գործընթացը ուշ սկսելու մեջ մեղքի բաժին չունի նաեւ Կենտրոնական բանկը, Գաբրիելյանը պատասխանեց. - «Մեղքի բաժին, բնականաբար, բոլորն ունեն, բոլոր կատարված հարցերում, միշտ կարելի է ավելի լավ անել: Եվ եթե ես ասեմ, որ ուղղակի հիացած եմ իմ սխրագործություններով տվյալ ասպարեզում, երեւի թե ճիշտ չի լինի: Սակայն հոկտեմբերի 18-ին սկսելը պայմանավորված էր իրավական տեսակետից փաստաթղթերի ստորագրմամբ եւ այն ռեժիմներով, որ օրենքը սահմանել էր: Մենք ուշացումներ չենք ունեցել», - ասաց Գաբրիելյանը:
Մինչ այժմ ապահովագրված 10 տոկոս ավտոմեքենաների մեծ մասը Երեւանում է, ընդ որում դրանց ճնշող մեծամասնությունը մասնավոր ավտոմեքենաներ են, իսկ պետականները, ինչպես հավաստիացրեց Գաբրիելյանը, կապահովագրվեն դեկտեմբերին:
«Պետական մեքենաների հետ կապված խնդիրներ կան` կապված բյուջետային պլանավորման իրագործման հետ, այդ իսկ պատճառով նրանք հենց այժմ ապահովագրված չեն, սակայն հավաստիացնում եմ ձեզ, որ հունվարի 1-ին չապահովագրված պետական մեքենա չի լինի»:
Երեւանցի վարորդների շրջանում «Ազատություն» ռադիոկայանի անցկացրած հարցումը ցույց տվեց, որ մինչեւ հիմա ավտոմեքենաների չապահովագրելու պատճառը ֆինանսական խնդիրներն են: