Նուբարաշենի թունաքիմիակատների գերեզմանոցի վերականգնման աշխատանքները արվել են ոչ պատշաճ մակարդակով, ինչի հետեւանքով գերեզմանոցից դարձյալ թունաքիմիկատների հոտ է գալիս: Չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասաց «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը:
«Էլի հոտը շատ ծանր է, եւ նույնիսկ ոստիկանությունը, որը պետք է հիմա պահպանի այդ տարածքը տարբեր միջամտություններից, չի կարողացել նստել այնտեղ եւ իջել է ներքեւ: Դա խոսում է այն մասին, որ բյուջեից տրամադրված 30 միլիոն դրամից ավելի գումարը այդքան էլ լավ չի օգտագործվել», - նշեց Ինգա Զառաֆյանը:
Վերջինիս խոսքով, այն որ աշխատանքներն արվել են ոչ պատշաճ մակարդակով, վկայում է նաև Համաշխարհային բանկի փորձագետ Վուլֆհարթ Փոլի դեռ այս տարվա մայիսին արված մասնագիտական գնահատականը, որը ըստ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի, ներկայացվել էր կառավարությանը:
Այդ գնահատականում, մասնավորապես, ասված է. - «Համաշխարհային բանկի առաքելությունը չկարողացավ պարզել, թե ինչպես էր ընտրվել գերեզմանոցում վերականգնողական աշխատանքներ կատարող կապալառուն, ինչ չափանիշներով: Սակայն ակնհայտ եզրակացությունը այն է, որ կապալառուի աշխատանքի կատարողականը զգալի բարելավման կարիք ունի»:
Ինգա Զառաֆյանի խոսքով, նույնիսկ Փոլի այդ զեկուցից հետո էլ վիճակը մնացել է նույնը:
Բնապահպանության նախարարության Էկոնոմիկայի վարչության Բյուջետային ծրագրավորման եւ գնումների գործընթացի համակարգման բաժնի պետ Ռոմիկ Չոբանյանն այս առթիվ ՙԱզատություն՚ ռադիոկայանին ասաց, թե իրենք չեն ստացել Համաշխարհային բանկի փորձագետի պատրաստած գնահատականը, ուստի չի կարող մեկնաբանել այնտեղ առկա դրույթները:
Հարցին, թե վերականգնողական աշխատանքներից հետո ինչո՞ւ է թունաքիմիկատների գերեզմանոցից հոտ գալիս` Չոբանյանը պատասխանեց. - «Հիմա քանի որ աշնանային անձրեւների պրոցեսներ կա, դա էլ սողանքային գոտում է գտնվում, հնարավոր է, որ այդ հոտը ինչ-որ տարածքներում տարածվել է: Կարծում եմ, որ գերեզմանոցի վերականգնման աշխատանքները բավականին պատշաճ կատարվել են, որովհետեւ այդ աշխատանքների մասին իր դրական կարծիքն է հայտնել նաեւ Հանրապետության վարչապետը: Ինքը անձամբ ներկա է եղել ընդունման աշխատանքներին»:
Ի դեպ, Ինգա Զառաֆյանը նաեւ փոխանցեց, թե իր ունեցած տեղեկություններով` գերեզմանոցում շինարարական աշխատանքներն իրականացրած ընկերությունը պատկանում է բնապահպանության նախարար, հանրապետական Արամ Հարությունյանին:
Այս հայտարարության հետ կապված դիմեցինք բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանին: Նա խոստացավ պատասխանել ավելի ուշ: