Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը դատապարտում է Սերժ Սարգսյանի կողմից ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը բոյկոտելու որոշումը


Հայաստան -- ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երթը Երեւանում, 9-ը նոյեմբերի, 2010թ.
Հայաստան -- ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երթը Երեւանում, 9-ը նոյեմբերի, 2010թ.
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը բոյկոտելու որոշումը` նշելով, որ լինելով միջազգային հանրության լիիրավ անդամ, Հայաստանը մշտապես պետք է իր գործուն մասնակցությունը ունենա բոլոր միջազգային կազմակերպությունների շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին` իր ներդրումը բերելով միջազգային խաղաղությանը եւ կայունությանը։

«Փոխանակ օգտագործելու աշխարհի ամենահեղինակավոր եւ ազդեցիկ կազմակերպություններից մեկի հարթակը Հայաստանի եւ ԼՂՀ դիրքորոշումը հնչեցնելու, հնարավորության դեպքում աննպաստ ձեւակերպումները փոխելու նպատակով, Սերժ Սարգսյանը որդեգրել է երկչոտ եւ անպատասխանատու կեցվածք, որը հարիր չէ ինքնիշխան պետությանը», - ասված է ՀԱԿ-ի հայտարարությունում, - «Նման անսկզբունքային քայլով Սերժ Սարգսյանը զրկել է Հայաստանին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտության միակողմանի եւ աղավաղված պատկերի ներկայացմանը հակադարձելու հնարավորությունից»։

«Պաշտոնական հաղորդագրությունը, որը ներկայացրել էր բոյկոտի «հիմնավորումները», չեն դիմանում որեւէ քննադատության, քանի որ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ 2008 թվականի բուխարեստյան հանդիպումից սկսած 3 տարի շարունակ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը իր հռչակագրերով անդրադարձել էր ԼՂ հակամարտության կարգավորմանը` մատնանշելով Հելսինյան Եզրափակիչ ակտի սկզբունքներից միայն մեկը։ ՀՀ ԱԳՆ-ն երբրեւէ չի անդրադարձել այդ փաստաթղթերին, լուռ կեցվածքով, փաստորեն, համաձայնելով անարդար այդ ձեւակերպան հետ», - նաեւ ասված է ՀԱԿ-ի տարածած հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG