Մատչելիության հղումներ

«Հայաստան» հիմնադրամի հեռախոսամարաթոնն արձանագրել է 1.3 միլիոն եվրո նվիրատվության խոստում


Նոյեմբերի 18-21-ը Ֆրանսիայում անցկացված «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական համաեվրոպական հեռախոսամարաթոնի ընթացքում արձանագրվել է 1.3 միլիոն եվրոյի խոստում:

Հեռախոսամարաթոնին այս տարի մասնակցել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի եւ Հունաստանի տեղական մարմինները:

Նվիրատվությունները կուղղվեն Լեռնային Ղարաբաղի Տող, Հարթաշեն, Ուխտաձոր, Ակնաղբյուր եւ Սարգսաշեն գյուղերում ջրային համակարգի կառուցմանն ու վերականգնմանը: Կշարունակվեն նաեւ ներդրումները Տավուշի մարզում:

«Չնայած տնտեսական ճգնաժամին, հիմնադրամին նվիրատվություններ անելու կոչին մարդիկ շատ դրական էին արձագանքում», - ասել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:

Հիմնադրամի հաղորդագրության համաձայն` այս տարի նվիրատվության խոստում է կատարել ավելի քան 11 հազար 200 ընտանիք, եւ նախորդ տարվա համեմատ գրանցվել է նվիրատվության խոստումների շուրջ 10 տոկոս աճ:

Իրենց կոչերով հեռախոսամարաթոնին սատարել են ֆրանսիացի հայտնի կինոդերասան Ժերար Դեպարդյեն եւ հայազգի դաշնակահար-երգահան Անդրե Մանուկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG