«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Իշխանությունները կարծես թե նպատակ են դրել ողջ աշխարհին ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալ է, եւ դա, պետք է ասել, նրանց մեծապես հաջողվում է: Բայց այսօր ուզում եմ հիշեցնել մեկ այլ քաղբանտարկյալի մասին, որի վիճակը նույնպես ծանր է: Սասուն Միքայելյանի, ինչպես նաեւ բոլոր մնացած քաղբանտարկյալների ճակատագիրը պետք է հուզի Հայաստանի բոլոր քաղաքացիներին: Ինչպես նաեւ պետք է «հուզեն» մեր դատավորները, որոնք որոշում են ընդունում քաղաքական կամ կոռուպցիոն եւ ոչ թե իրավական գործոնների ճնշմամբ: Բացի ամեն ինչից, դատարանների անկախությունը պետք է նաեւ մեզնից հետո եկող սերունդներին, որպեսզի նրանք կողմնորոշվեն, թե որ վարքն է խրախուսելի, իսկ որը` դատապարտելի: Եթե կաշառակեր սպաներին ազատում են գրավի դիմաց միայն այն պատճառով, որ վերջիններս բանակի որոշ ղեկավարների «բիլյարդի խաղընկերներն» են, իսկ հազար տեղից վիրավորված պատերազմի հերոսին, հաշվի չառնելով նրա առողջական վիճակը, պահում են բանտում, ապա նման «ընտրողական մարդասիրության» հետուանքով երիտասարդը կարող է գալ այն եզրակացության, որ ավելի լավ է «բիլյարդ խաղալ», քան հայրենիքը պաշտպանել»:
«168 ժամ»-ը իր առաջին էջում գրում է. - «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվտանգության հարցը անտարբեր չի թողել նաեւ Հայաստանի մշակույթի գործիչներին, արվեստի աշխարհի ներկայացուցիչներին: Վերջիններս, ինչպես լրագրողական համայնքի ներկայացուցիչները, համերաշխ են մի հարցում. Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պետք է անձեռնմխելի լինի: Վաղը ժամը 16:00-ին մշակույթի գործիչները` գրողներ, դերասաններ, նկարիչներ, քանդակագործներ, կոմպոզիտորներ, ճարտարապետներ, ակցիա կանցկացնեն Երեւանի Կոմիտասի արձանի մոտ (Կոնսերվատորիայի այգում), որի ընթացքում կընդունվի նաեւ հայտարարություն: Իսկ մինչ այդ Հայաստանի թերթերի խմբագիրները շարունակում են իրենց նախաձեռնած ակցիաները` Նիկոլի ազատության պահանջով: Օրինակ, այսօրվա մի շարք թերթերի առաջին էջում ընթերցողները կտեսնեն Նիկոլ Փաշինյանի նկարը` «Ազատություն Նիկոլին» գրությամբ»:
ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթաժողովին չմասնակցելու` Սերժ Սարգսյանի որոշման կապակցությամբ «Չորրորդ ինքնիշխանություն»-ը հեգնում է. - «Սերժ Սարգսյանի դեմարշով Հայաստանը եւս մի բարոյական հաղթանակ տարավ եւ հերթական անգամ «դարավոր ոսոխ» ձեռք բերեց` այս անգամ ՆԱՏՕ-ի տեսքով: Այնպես որ` առաջիկայում ազգային քաղաքական միտքը լուրջ անելիքներ ունի. պետք է համայն հայությանը բացատրել, որ ՆԱՏՕ-ն կոռումպացված կառույց է եւ սնվում է ադրբեջանական նավթադոլարներով: Կարող եք վստահ լինել` ազգային քաղաքական միտքն առաջիկայում հենց այդ ուղղությամբ էլ կաշխատի (գործընթացն արդեն սկսվել է): Ինչո՞ւ, որովհետեւ դա ամենահեշտն է: Ամբողջ աշխարհի դեմ պայքարելն ու հայ ժողովրդի դեմ համաշխարհային պերմանենտ դավադրությունը բացահայտելը, մեծ հաշվով, անշառ գործ է: Ավելի անշառ, քան պատճառները Հայաստանի ներսում փնտրելը»:
Նույն հարցի առնչությամբ «Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Հայաստանի ղեկավարի նման կտրուկ քայլը եւ սկզբունքային դիրքորոշումը, կարելի է ասել, որոշակի ազդեցություն ունեցան ՆԱՏՕ-ի գագաթաժողովում անմիջականորեն մեր շահերին առնչվող խնդիրների քննարկման արդյունքների վրա։ Համենայն դեպս նման ենթադրության հիմք է տալիս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարությունը գագաթաժողովի առաջին պլենար նիստին հաջորդած մամուլի ասուլիսում. «Չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն ինչ-որ դեր կարող է խաղալ ԼՂ հակամարտության լուծման գործում»: Այնուհետեւ քննադատության ենթարկելով գագաթաժողովի ընդունած հռչակագիրը` դրա «կիսատ-պռատ» ձեւակերպումների համար, թերթը եզրակացնում է. - «Այնուամենայնիվ հասկանալի է, որ խոսքը պատերազմական գործողություններ չվերսկսելու կամ դրան ուղղված քայլեր չանելու մասին է։ Միաժամանակ կարեւոր է նաեւ, որ հակամարտող կողմերին կոչ է արվում «հարգել առկա բանակցային ձեւաչափերը»։ Սա, կարելի է ասել, ուղղակիորեն Ադրբեջանին ուղղված կոչ է, քանզի ամենից առաջ հենց ադրբեջանական կողմն է, որ շարունակաբար ձգտում է վերանայել առկա բանակցային ձեւաչափը»։
«Կապիտալ»-ը անդրադարձել է «Նաիրիտ»-ի խնդրին` գրելով. - «Հայաստանի կառավարությունը ի վերջո որոշել է օժանդակության քայլեր ձեռնարկել բավական ծանր վիճակում հայտնված քիմիական հսկա «Նաիրիտ գործարանը» փրկելու ուղղությամբ: «Նաիրիտ»-ի ներդրումային ծրագրի իրականացման համար կառավարությունը ցանկանում է 150-300 միլիոն դոլարի միջոցներ ներգրավել ԵվրազԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից»: