«Դա 15.6 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածը», - ասաց Ապրեսյանը:
Զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության տվյալներով` Հայաստանի սահմանը հատողների ամբողջ ուղեւորահոսքի մեջ զբոսաշրջիկները միջին հաշվով կազմում են 40 տոկոսը: Հայաստան զբոսաշրջային այցելությունների աշխարհագրությունը, ըստ Մեխակ Ապրեսյանի, գնալով ընդլայնվում է: Առավել շատ զբոսաշրջիկներ Հայաստան գալիս են Ռուսաստանից, Վրաստանից, Եվրամիության երկրներից, ԱՄՆ-ից եւ այլ երկրներից: Վերջին 2-3 տարիներին այս շարքում մեծացել է հատկապես Իրանի մասնաբաժինը:
«Հայտնի է, որ Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը աճում է, իրանական շուկան գնալով զարգանում է», - նշեց Զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետը:
Ոլորտի պատասխանատուները Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի աճ են կանխատեսում նաեւ հոկտեմբերի 16-ին բացված «Տաթեւի թեւեր» ճոպանողու գործարկման արդյունքում: Ճոպանողու մասին Euronews հեռուստաալիքով 20-ական անգամ հեռարձակված հինգ րոպե տեւողությամբ երկու տեսահոլովակների պատրաստման եւ հեռարձակման համար պետբյուջերից հատկացվել է 130 հազար եվրո գումար: Եվս 28 միլիոն դրամ Հայաստանի պետբյուջեից հատկացվել է աշխարհի շուրջ 25 հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների ճանաչողական այցը ապահովելու համար:
Մեխակ Ապրեսյանը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների թիվը առաջին 9 ամիսների կտրվածքով կազմել է 474 հազար, ինչը 19 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: Ըստ Ապրեսյանի` Թուրքիա մեկնող հայ զբոսաշրջիկների թիվը նվազել է: Կոնկրետ թվեր չնշելով` նա որպես Թուրքիա այցելությունների քանակի կրճատման պատճառ մատնանշեց ոչ միայն այդ նպատակով իրականացված «սեւ PR»-ը եւ Անթալիայում հայ զբոսաշրջիկների անվտանգության հետ կապված խնդիրները, այլեւ մատչելի այլընտրանքային առաջարկների առկայությունը:
2001-2008 թվականներին Հայաստանում զբոսաշրջության տարեկան միջին աճը կազմել է 20-25 տոկոս: Ոլորտի պատասխանատուները հույս ունեն, որ հետճգնաժամային փուլի հաղթահարումից հետո կվերականգնվի աճի այս ցուցանիշը: 2008 թվականին կառավարության կողմից հավանության արժանացած «Զբոսաշրջության զարգացման» նոր հայեցակարգով նախատեսվում է մինչեւ 2030 թվականը հասնել մինչեւ 3 միլիոն զբոսաշրջիկ տարեկան ցուցանիշին, սակայն Ապրեսյանը կանխատեսում է, որ նման դինամիկայով դա տեղի կունենա նախատեսվածից շուտ:
Անցկացված վիճակագրական հետազոտության համաձայն` այցելության ընթացքում 1 զբոսաշրջիկը Հայաստանում միջինը ծախսում է 700-800 դոլար:
«Բայց իմ համոզմամբ` դա ավելի է, որովհետեւ ի վերջո հարցման արդյունք է, եւ զբոսաշրջիկները միշտ չէ, որ ասում են այն թիվը, որ իրենք իրենց հետ ունեին, կամ ծախսում են: Իմ կարծիքով, դա մոտ է 1000 դոլարին` չհաշված տոմսի արժեքը», - կարծում է Ապրեսյանը: