Մատչելիության հղումներ

Մյանմարի այլախոհը ԱՄՆ-ի նախագահի հերոսն է


Մյանմարի դեմոկրատական ակտիվիստ Օնգ Սան Սու Չին, ով նախօրեին իշխող խունտայի որոշմամբ ազատ է արձակվել, կիրակի օրը հայրենակիցներին հավաստիացրել է, որ համագործակցելու է «երկրի բոլոր դեմոկրատական ուժերի հետ»։

Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր Օնգ Սան Սու Չին անցած 21 տարիներից 15-ն անցկացրել է բանտում կամ տնային կալանքի պայմաններում։

Մոլորակի լիդերները ողջունել են նրա ազատումը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման նրան անվանել է իր հերոսը եւ ասել, որ 65-ամյա Օնգ Սան Սու Չին պետք է ոգեւորի «բոլոր նրանց, ովքեր պայքարում են մարդու հիմնարար իրավունքների համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG