Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը` նոյեմբերի 25-ին, 7 հասարակական կազմակերպություններ բողոքի ակցիա եւ երթ կանցկացնեն Երեւանում` ի հիշատակ ամուսնու եւ սկեսրոջ կողմից դաժան ծեծի արդյունքում մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի:
Երկկողմանի ծնողազուրկ, մանկահասակ երեխայի մայր 20-ամյա Զարուհի Պետրոսյանը Մասիս քաղաքում ամուսնու եւ սկեսրոջ կողմից խոշտանգումների ու ծեծի հետեւանքով գանգուղեղի հեմատոմայով, մատի կոտրվածքով եւ մարմնի տարբեր հատվածների արյունազեղումներով հոկտեմբերի 1-ին հիվանդանոց տեղափոխելուց հետո մահացել էր:
Զարուհի Պետրոսյանի ամուսինը` Յանիս Սարկիսովը, ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ առանձին դաժանությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Դեպքի կապակցությամբ ստեղծվել է հասարակական կազմակերպությունների նախաձեռնող խումբ` որը հետամուտ է լինելու քրեական գործի ընթացքին եւ արդարացի դատավճռի կայացմանը:
«Կանանց ռեսուրսային կենտրոնի» գործադիր տնօրեն Լառա Ահարոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց, թե Կասկադ համալիրից դեպի Հանրապետության հրապարակ նախատեսված երթով մասնակիցները «կբարձրաձայնեն այն մասին, թե ինչի է բերում լռությունը»:
Երթի ընթացքում կկազմակերպվի ստորագրահավաք` պահանջելով հետեւողական լինել, որպեսզի Զարուհի Պետրոսյանի սպանության գործով դատավարություն արդար ընթացք ունենա եւ արդար դատավճիռ կայացվի: Նախաձեռնողները մտադիր են նաեւ ակցիայի ընթացքում դրամահավաք անցկացնել, եւ հավաքված գումարը փոխանցել Զարուհու երեխայի համար բացվելիք հաշվեհամարին:
Ըստ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2008թ. հետազոտության տվյալների` Հայաստանում տասը կանանցից ավելի քան երեքը ընտանիքում ենթարկվում են ֆիզիկական բռնության, իսկ նրանց մոտ 66%-ը` հոգեբանական ճնշման:
Անցյալ տարվա նոյեմբերից մինչեւ այս տարվա սեպտեմբեր Կանանց Իրավունքների կենտրոնի Ազգային թեժ գծի հեռախոսահամարին գրանցված զանգերից շուրջ 443-ը եղել են ընտանեկան բռնության դեպքերի կապակցությամբ, որոնցից` 266-ը հոգեբանական, 167-ը ֆիզիկական եւ 10-ը` սեռական բռնության դեպքեր: Նույն ժամանակահատվածում կենտրոնի մարզային ճգնաժամային կենտրոններում գրանցված ավելի քան 600 զանգերի կեսը եղել են ընտանեկան բռնության դեպքերի մասին:
Կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները պնդում են, թե ընտանեկան բռնության դեմ պայքարին մեծապես կնպաստի հատկապես «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունումը, որի նախագիծը մշակվել է Կանանց իրավունքների կենտրոնի կողմից եւ հանձնվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: