Մատչելիության հղումներ

Հայիթիում խոլերայի զոհերի թիվը մոտենում է 650-ին


Հայիթիում խոլերայի զոհերի թիվը մոտենում է 650-ին, եւ համաճարակի հետ կապված մտահոգություններն աճում են հատկապես մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում, որտեղ պատսպարվել են հունվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից ավելի քան մեկ միլիոն տուժածներ:

Առողջապահության համաամերիկյան կազմակերպությունը զգուշացրել է, որ Պորտ-օ-Պրենսում համաճարակի համար պարարտ հող են ստեղծում ջրային եւ սանիտարական վատ պայմանները, որոնց հետեւանքով այնտեղ խոլերան կարող է տարածվել մեծ արագությամբ:

Պաշտոնյաների վկայությամբ` մայրաքաղաքում խոլերայից մահացել է առնվազն մեկ մարդ, բազմաթիվ մարդիկ բուժվում են այդ վարակի հետ կապ ունեցող հիվանդություններից:

Ամբողջ Հայիթիում խոլերայի ախտանիշով հիվանդանոց է տեղափոխվել շուրջ 10 հազար մարդ, առնվազն 643 մարդ մահացել է այդ հիվանդությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG