Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է գալիս ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերին քրեական պատասխանատվության ենթարկելու օգտին:
Կազմակերպությունը հայտարարել է, որ Բուշը պետք է ենթարկվի պատասխանատվության, վկայակոչելով վերջերս հրապարակված «Վճռական որոշումներ» գրքում Միացյալ Նահանգների նախկին նախագահի արած որոշ խոստովանություններ:
Իր հուշագրությունում Բուշը արդարացրել է ահաբեկչության մեջ կասկածվող անձանցից կոշտ մեթոդներով ցուցմունքներ կորզելը: Նա, մասնավորապես, ճիշտ է համարել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման կազմակերպիչներից մեկի` Հալիդ Շեյխ Մոհամեդի նկատմամբ «ջրախեղդ անելու» մեթոդի կիրառումը:
Իրավապաշտպանները կարծում են, որ ԱՄՆ-ի նախկին նախագահի այս խոստովանությունը բավարար հիմքեր է տալիս հետաքննություն սկսելու համար: