Մատչելիության հղումներ

Երեւանի մետրոյի վերականգնողական նախագծի մեկնարկը կազդարարեն ԵՄ-ի ներկայացուցիչները


Եվրամիության ներկայացուցիչները նոյեմբերի 8-9-ը կայցելեն Երեւան` Երեւանի մետրոյի վերականգնողական նախագծի իրականացման մեկնարկն ազդարարելու նպատակով:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության մամուլի եւ տեղեկատվության կենտրոնի հաղորդագրության համաձայն` այցի ընթացքում քննարկվելու են նաեւ ջրամատակարարման պայմանագիրի ու Հայաստանի քաղաքապետարանների հետ վերականգնողական նախագծերի հարցերը:

Մետրոյի վերականգնողական նախագծով նախատեսվում է բավարարել առավել անմիջական անվտանգության նորացման կարիքները` այդ թվում շարժակազմի նորացում, ռելսային ուղիների բարելավում, էներգամատակարարման վերանորոգում, պոմպերի փոխարինում, տեխնիկական սպասարկման ձեռնասայլակների ներդնում: Նախագծի առաջին փուլը հաստատվել է 2010 մարտին: Դրան հատկացվել է 5 միլիոն եվրո արժողության Եվրամիության դրամաշնորհ` Եվրամիության Հարեւանության ներդրումային գործիքի (ՀՆԳ) միջոցով, 5 միլիոն վարկ Եվրոպական ներդրումային բանկի կողմից, ինչպես նաեւ 5 միլիոն վարկ եւ 1 միլիոն տեխնիկական համագործակցության դրամաշնորհ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից: Երկրորդ փուլով նախատեսվում է լուծել այլ խնդիրներ` ներառյալ ջրամատակարարումը դեպի թունել, 15 միլիոն եվրոյի ինդիկատիվ արժեքով:

Եվրամիությունը ներկայումս ավարտում է Հայաստանի տարբեր քաղաքապետարաններն ընդգրկող ջրամատակարարման նախագիծը` Հարեւանության ներդրումային գործիքի միջոցով: Հայաստանյան փոքր քաղաքապետարանների ջրային նախագծի արժեքը կազմում է 20.8 միլիոն եվրո: Այն նախատեսում է վերականգնել Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզի քաղաքային ջրամատակարարումը, ինչպես նաեւ վերականգնել ջրի մաքրման կայաններն ու կոյուղու հավաքատեղիները Դիլիջանի եւ Ջերմուկի մարզերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG