«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, հերթական անգամ դրսեւորելով բարի կամք եւ առաջնորդվելով միջազգային մարդասիրական նորմերով, նոյեմբերի 6-ին, տեղական ժամանակով ժամը 15:15, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամի ուղղությամբ` Բաշ-Քարվենդ գյուղի մոտակայքում, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ադրբեջանական կողմին հանձնեցին ադրբեջանցի երկու զինծառայողների մարմինները», - ասված է Ղարաբաղի ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով պետական կոմիտեի հայտարարությունում:
Միաժամանակ, ադրբեջանական կողմը ղարաբաղյան կողմին հանձնեց Ղարաբաղի Մատաղիս գյուղի 85-ամյա բնակիչ Գավրուշ Առուստամյանի դին: Ենթադրվում է, որ Առուստամյանը խեղդվել է Թարթառ գետում, որն էլ քշել-տարել է դիակը ադրբեջանական կողմը:
Ադրբեջանցի զինծառայողներ Մուբարիզ Իբրահիմովը եւ Ֆարիդ Ահմեդովը զոհվել են ղարաբաղա - ադրբեջանական շփման գծում բախումների ժամանակ, առաջինը` հունիսի 18-ին, երկրորդը` սեպտեմբերի 4-ին: Բաքվում Իբրահիմովին հետմահու ազգային հերոսի կոչման են արժանացրել:
Նոյեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին հանձնեց ադրբեջանական գերության մեջ մահացած Մանվել Սարիբեկյանի մարմինը, իսկ հայկական կողմը ադրբեջանական կողմին հանձնեց Հայաստանի սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանցի Էլդար Թաղիեւին:
Հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի եռակողմ հանդիպման արդյունքում որոշվել է որպես հակամարտող կողմերի միջեւ վստահության ամրապնդմանն ուղղված առաջին քայլ անհապաղ իրականացնել ռազմագերիների եւ զոհվածների մարմինների փոխանակում` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ: