Մատչելիության հղումներ

ԿԺԴՀ-ում նշվել է Ռադիոյի ու հեռուստատեսության պետական կոմիտեի 65-ամյակը


Այսօր Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետությունում նշվել է երկրի Ռադիոյի ու հեռուստատեսության պետական կոմիտեի հիմնադրման 65-ամյակը:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ` հանդիսություններին ելույթ ունեցողները ընդգծել են, որ «հպարտանում են կորեացի հաղորդավարներով, լրագրողներով ու խմբագիրներով», ովքեր «քարոզում են հօգուտ Կորեայի աշխատավորական կուսակցության ու դրա առաջնորդի»:

«Լրագրողները եւ զանգվածային լրատվամիջոցների մյուս աշխատակիցները շեփորահարներ են, ովքեր բարձրաձայնում են այն նվաճումները, որ ունենք ԿԺԴՀ-ում մեծ, բարգավաճ ու հզոր երկիր ստեղծելու ճանապարհին», - նշում են կորեական լրատվական գործակալությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG