Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով թուրքական Cihan լրատվական գործակալության հաղորդագրությունը, չորեքշաբթի օրը Ստամբուլում լրագրողների հետ զրույցում Մամեդյարովը հայտնել է նաեւ, որ մոտ ժամանակներս ծրագրում է հանդիպել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
«Աստրախանում Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների վերջին եռակողմ հանդիպման ընթացքում ԱԳՆ-ների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել բանակցային գործընթացը, եւ մոտ ժամանակներս նման հանդիպում կարող է կայանալ: Այդ հանդիպման ժամանակ ԱԳՆ-ների ղեկավարները կքննարկեն Աստանայում կայանալիք գագաթնաժողովին կողմերի նախապատրաստման ուղիները», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Մամեդյարովի խոսքերով` հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզը» պատրաստվել է Կովկասում խաղաղության եւ կայունության վերականգնման նպատակով, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ստամբուլում Աֆղանստանի հարցով տարածաշրջանային տնտեսական համագործակցության 4-րդ կոնֆերանսին մասնակցող Էլմար Մամեդյարովը չորեքշաբթի օրը նաեւ առանձնազրույց է ունեցել թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ: Փակ դռների ետեւում կայացած այս հանդիպման մանրամասները չեն հրապարակվում: