Մատչելիության հղումներ

Կարսում Չարենցի հայրական տան ճակատագիրը դեռ անորոշ է


Կարսն այսօր:
Կարսն այսօր:

Կարսում այն տունը, որտեղ ծնվել ու ապրել է հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցը, այժմ կիսաքանդ վիճակում է եւ դրվել է վաճառքի:

Մինչդեռ 2005 թվականին Կարսի այն ժամանակվա քաղաքապետի եւ Երեւանում Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի միջեւ նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել բանաստեղի հայրական տունը վերածել հայկական մշակույթի կենտրոնի:

«Քաղաքապետը Կարսի ինքը առաջարկեց: Ասացի` մենք կարող ենք այդ տունը մեր ուժերով վերականգնել եւ այնտեղ ստեղծել Չարենցի անվան մշակույթի կենտրոն: Բայց Հրանտ Դինքի սպանությունից հետո կարծեք թե այդ խնդիրը մի տեսակ սառեց», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Հակոբյանը:

Իսկ որոշ ժամանակ անց պարզվել է, որ տունը վաճառվում է: «Բայց այդ տունը, ըստ իրենց օրենքի, կարող է գնել միայն Թուրքիայի քաղաքացի», - պարզաբանեց Լիլիթ Հակոբյանը:

Հարցին, թե արդյոք հնարավոր չէ օգնությունը խնդրել պոլսահայ համայնքից, թանգարանի տնօրենը արձագանքեց. - «Մի շրջան խոսակցություն գնաց, որ մի մեծահարուստ պոլսահայ ուզում է այդ տունը գնել: Բայց դա որքանով էր ճիշտ` այդպես էլ, փաստորեն արդյունք մենք չտեսանք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG