Մատչելիության հղումներ

Ռուսաստանն իջեցնում է գազի գինը Ուկրաինայի համար. Ուկրաինայի վարչապետ


Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովը հայտարարել է, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ համաձայնություն է ձեռք բերվել 2011 թվականի առաջին եռամսյակում Ռուսական գազի սակագինը նվազեցնելու վերաբերյալ:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Ուկրաինայի վարչապետը ասել է, որ արդեն այս տարվա 1000 խ/մ գազի գինը սահմանվելու է 230-235 դոլար, այժմյան 250-ի դիմաց:

Պուտինը Ուկրաինա էր այցելել չորեքշաբթի օրը: Այցի ընթացքում երկու երկրների միջեւ մի շարք կարեւոր համաձայնագրեր կնքվեցին, այդ թվում` գազի արդյունահանման եւ միջուկային էներգետիկայի բնագավառներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG