Մատչելիության հղումներ

Արգենտինան վերջին հրաժեշտը տվեց նախկին նախագահին



Ուրբաթ օրը տասնյակ հազարավոր Արգենտինայի քաղաքացիներ մասնակցեցին երկրի նախկին նախագահ Նեստոր Կիրշների հուղարկավորությանը:

Նեստոր Կիրշները Արգենտինայի ներկայիս նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների ամուսինն էր: Հուղարկավորման արարողությանը մասնակցում էին լատինաամերիկյան մի շարք պետությունների առաջնորդներ, այդ թվում` Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը եւ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան:

Նեստոր Կիշները մահացավ 60 տարեկան հասակում` ինֆարկտից: Նա Արգենտինայի նախագահն է եղել 2003-ից 2007 թվականներին: Կիրշների գլխավոր ձեռքբերումը համարվում է Արգենտինան խորը տնտեսական ճգնաժամից դուրս բերումը:

Սպասվում էր, որ Նեստոր Կիրշները որպես նախագահի թեկնածու մասնակցելու է 2011 թվականին Արգենտինայում անցկացվելիք ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG