Մատչելիության հղումներ

Վտանգված էկոհամակարգերի հարցով համաշխարհային համաձայնագիր է կնքվել


Ճապոնիայի Նագոյա քաղաքում անցկացվող ՄԱԿ-ի գագաթնաժողովին մասնակցող 193 երկրների ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկա 10 տարիներին աշխարհի անտառները, կորալյան (մարջանե) խութերը եւ այլ վտանգված էկոհամակարգերը պաշտպանելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին:

Համաձայնագրի տակ ստորագրած երկրները պարտավորվում են, մասնավորապես, քայլեր ձեռնարկել` երկրագնդի ցամաքային տարածքների մինչեւ 17 տոկոսին հասցնել պետական արգելոցների եւ պաշտպանվող տարածքների ծավալը, ինչպես նաեւ ընդլայնել պահպանվող օվկիանոսային տարածքների մակերեսը` հասցնելով դրանց ընդհանուր տարածքի 10 տոկոսին:

Այժմ պետական հոգածության եւ պահպանության տակ է երկրագնդի ցամաքային մակերեսի 13 տոկոսը, իսկ օվկիանոսների` ընդամենը 1 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG