Թուրք քաղաքական գործիչները ստիպված են եղել շուտափույթ թողնել Երեւանը: - «Մենք շուտով Վրաստանում կլինենք, մեզ ուղեկցում է Ազգային անվտանգության ծառայությունը», - «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով փոխանցեց Բայբարս Օրսեքը:
Ինչպես պարզաբանեցին ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից` «այսօր Երեւանում «Հզոր Թուրքիա»-ի ղեկավարները հայտարարել են, որ ապօրինի կերպով Թուրքիայի կողմից հատել են հայկական սահմանը, դրա համար էլ հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայության վարչական շենք` պարզաբանումներ տալու նպատակով»:
«Նրանք հայ-թուրքական սահմանը հատելու վերաբերյալ որեւէ հիմնավոր փաստարկ չկարողացան ներկացնել: Նախազգուշացվել են, որ նման վարքագիծը անընդունելի է եւ նրանց առաջարկվել է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի ներկայացուցիչը:
Հոկտեմբերի 11-ին թուրքական լրատվամիջոցները լուրեր էին տարածել այն մասին, որ «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը, փոխնախագահ Բայբարս Օրսեքը, կուսակցության Կարսի նահանգային կառույցի ղեկավար Դյունդար Գյուլթեքինը եւ նրանց ուղեկցող պատվիրակությունը, ի նշան փակ սահմանի դեմ բողոքի, խախտել են հայ-թուրքական սահմանը եւ Ախուրյան գետի վրայով մտել Հայաստան: Մինչդեռ, հայ-թուրքական սահմանի պաշտպանությամբ զբաղվող Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավաստիացրել էին, որ սահմանը ոչ ոք չի խախտել:
«Հզոր Թուրքիա» կուսակցության ղեկավարը այսօր Երեւանում հրավիրած ասուլիսում եւս մեկ անգամ պնդեց, որ հոկտեմբերի սկզբին իրենք Ախուրյան գետով հատել են հայ-թուրքական սահմանը: Հակադարձելով ռուս սահմանապահների խոսքերին` Թունա Բեքլեւիչը նկարագրեց Ախուրյան գետի կոնկրետ այն կետը, որտեղից, իր պնդմամբ, հատել են սահմանը. - «Այդ տեղը Անիի ավերակներում գտնվող պատմական եռահարկ կամրջից մոտ 150 մետր հյուսիս է գտնվում, դա մի կետ է, որտեղ գետը բավական նեղ է եւ ծանծաղ: Գետի 2 կողմում էլ կոնֆետի թղթեր կային թափված, ինչը նշանակում է, որ այս ճանապարհը օգտագործվող ճանապարհ է»:
Մինչդեռ, ԱԱԾ-ից փոխանցեցին, որ սահմանը ապօրինի հատելու մասին այսօրվա հայտարարությունների առնչությամբ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը եւ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ, որոնց արդյունքում «Հզոր Թուրքիա» կուսակցության ղեկավարների հայտարարությունները չեն հաստատվել:
«Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը եւ փոխնախագահ Բայբարս Օրսեքը այս անգամ Հայաստան էին եկել օրինական ճանապարհով: Նրանք ժամանել էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանդիպելու եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր քննարկելու նպատակով, սակայն Հայաստանի արտգործնախարարությունը հրաժարվել է ընդունել նրանց:
Նախօրեին արտգործնախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասված էր, թե Թուրքիայի քաղաքական այն ուժերը, որոնք հանդես են գալիս հայ-թուրքական հարաբերությունների օգտին, պետք է դիմեն հենց Թուրքիայի իշխանություններին, որոնք` «արհեստականորեն խոչընդոտներ առաջ քաշելով չգնացին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը եւ իրագործմանը»:
Այսօր նախքան ԱԱԾ-ի կողմից բերման ենթարկվելը` «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը եւ փոխնախագահ Բայբարս Օրսեքը ասուլիս էին հրավիրել Երեւանում` մեկնաբանելու իրենց հետ հանդիպումից հրաժարվելու` Հայաստանի ԱԳՆ-ի որոշումը:
«Հայաստանի արտգործնախարարության այս պատասխանը կոտրեց մեր սիրտը: Մենք Հայաստանի արտգործնախարարությունից ընդամենը մի բաժակ սուրճ կամ թեյ էինք ուզում, եւ ցանկանում էինք իրենց հետ կիսվել մեր մոտեցումներով, նրանց տեսակետները լսել: Հուսով եմ, որ իրենց այս վերաբերմունքից կհրաժարվեն: Մենք մինչեւ շաբաթ առավոտ այստեղ ենք, թող մեզ իբրեւ իրենց եղբայրների` ընդունեն», - ասուլիսում հայտարարեց Բեքլեւիչը` այդ պահին, թերեւս, չիմանալով, որ բերման կենթարկվի ԱԱԾ եւ ստիպված կլինի շուտափույթ հեռանալ Հայաստանից:

ԱԳՆ-ն հրաժարվել է ընդունել «Հզոր Թուրքիա»-ին