Ինչպես հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները, Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության զորքերը այսօր կրակ են բացել հարավկորեական ստորաբաժանումների ուղղությամբ:
Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ սահմանում միջադեպ է եղել, սակայն ձեռնպահ է մնացել մանրամասներ հրապարակելուց:
Կորեական երկու պետությունների միջեւ հարաբերությունները վատացել էին վերջին ամիսներին` հարավկորեական ռազմանավի կործանումից հետո, որը, միջազգային փորձագետների պնդմամբ, տորպեդահարվել էր հյուսիսկորեական կողմից: Զոհվել էին 46 նավաստիներ: