Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի ամենամյա այս իրադարձությանը մասնակցում են վեց տասնյակից ավելի տեղական եւ միջազգային ընկերություններ:
Ինչպես նշում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, տեխնոլոգիաների ոլորտում DigiTec-ը դարձել է խոշորագույնը հարավկովկասյան տարածաշրջանում. - «Անհերքելիորեն ցուցահանդեսը ամենախոշորն է եւ ամենահետաքրքիրը»:
«DigiTec Expo»-ն նպատակ ունի հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծել բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների եւ հասարակության միջեւ: Ցուցահանդեսին մասնակցում են մի շարք միջազգային ճանաչում ունեցող ընկերություններ, որոնք ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորումներ եւ համակարգեր, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումներն առօրյա բիզնեսում, կրթությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, համակարգչային գրաֆիկա եւ մուլտիմեդիա:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով, այս տարվա ցուցահանդեսին մասնակցում են նաեւ 12 նորաստեղծ կազմակերպություններ:
«Շատ ողջունելի է տեսել DigiTec-ում կրթական հաստատություններին, այդ թվում` նաեւ դպրոցներին: Այսինքն` կրթական հաստատություններ, որոնք ոչ թե ցանկանում են գովազդել իրենց, այլ իրենք ցույց են տալիս այն լուծումները, որոնք իրենք օգտագործում են կրթական համակարգում եւ ցանկանում են, որպեսզի դա լայնորեն օգտագործվի ամբողջ հանրապետությունում», - ասաց Ենգիբարյանը:
Ցուցահանդեսի կարեւորագույն խնդիրներից է նաեւ ուժեղացնել համագործակցությունը Հայաստանի ներսում, քանի որ հաճախ ընկերությունները տեղյակ չեն միմյանց արտադրանքից, չգիտեն, թե ինչպես կարող են համագործակցել:
«DigiTec Expo»-ին զուգահեռ կանցկացվեն նաեւ մի շարք այլ միջոցառումներ` DigiTec Start Up ֆորումը, որտեղ նորաստեղծ ընկերությունները ներկայացնելու են իրենց ծառայությունները եւ գործունեությունը, «Էլեկտրոնային կառավարում» ֆորումը, որի ընթացքում ներկայացվելու են ՀՀ կառավարության եւ առընթեր մարմինների կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունները, DigiLife սեմինարների շարքը եւ «Արմռոբոտիքս»-ը` Հայաստանի ռոբոտների բաց առաջնության ցուցադրությունը:
Ցուցահանդեսը կտեւի մինչեւ հոկտեմբերի 31-ը: Կազմակերպիչներն ակնկալում են, որ 3 օրերի ընթացքում այն կունենան 12-15 հազար այցելու: