Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ընդդիմությունը պնդում է, թե իշխանությունները պատրաստվում են կեղծել ընտրությունները


Ադրբեջանի ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունները պատրաստվում են կեղծել գալիք ամսվա խորհրդարանական ընտրությունները:

«Մենք կասկած չունենք, որ իշխանությունները կրկին փորձելու են կեղծել խորհրդարանական ընտրությունները», - հայտարարել է Ադրբեջանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին:

Իշխանությունները, ընդդիմության պնդմամբ, խոչընդոտում են իրենց թեկնածուների քարոզարշավը, գրաքննում են մամուլը:

Այս շաբաթ ավելի վաղ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին մեղադրել էր ընտրություններից առաջ լրագրողների նկատմամբ հարձակումներ կազմակերպելու, նրանց ահաբելեու ու ազատազրկելու մեջ եւ կոչ էր արել դադարեցնել հետապնդումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG