Մատչելիության հղումներ

Ֆինլանդիան քաղաքական ապաստան է տալիս նախկին իրանցի դիվանագետին


Հելսինկիում Իրանի դեսպանության նախկին բարձրաստիճան դիվանագետը հայտնել է, որ քաղաքական ապաստան է ստացել Ֆինլանդիայում:

Իրանի փոխդեսպան Հուսեյն Ալիզադեն անցած ամսվա սկզբին հրաժարական էր ներկայացրել` միանալով իրանական ընդդիմությանը:

Ալիզադեն արդեն երրորդ իրանցի դիվանագետն է, որ քաղաքական ապաստան է հայցում Եվրոպայում` բողոքելով ընդդեմ Իրանում ընտրական եւ մարդու իրավունքների խախտումների:

Ալիզադեն նախագահ Մահմուդ Ահմեդինեջադին մեղադրել է 2009 թվականի ընտրությունները «գողանալու» մեջ եւ ասել է, թե վախենում է, որ Իրան վերադառնալու դեպքում մահապատժի կենթարկվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG