Մատչելիության հղումներ

Ֆրանսիան ողջունում է աստրախանյան փաստաթղթի ստորագրումը


Պաշտոնական Փարիզը ողջունում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի համատեղ հայտարարությունը, որը ստորագրվել է հոկտեմբերի 27-ի Աստրախանում:

«Աստրախանյան համաձայնությունները կարող են նպաստել վերջին շրջանում հաճախացած` հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցմանը», - ասված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկրի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում: - «Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն երկխոսության, Հայաստանի եւ Ադրբեջանի, նաեւ տարածաշրջանի բարգավաճման միջոցով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG