Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, որ ԱՄՆ-ը գնահատում է Ռուսաստանի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ուղղությամբ:
Քրոուլիի խոսքով, Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Աստրախանում հոկտեմբերի 27-ի հանդիպման արդյունքում ստորագրված համատեղ հայտարարությունը «դրական առաջընթաց է շարունակվող բանակցային գործընթացի շրջանակներում, որի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն է»:
«Մենք հուսով ենք, որ ձեռբ բերված համաձայնությունները կիրականացվեն ամենակարճ ժամկետներում», - ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը: