Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը հավաստիացնում է, որ երկրում բոլորը հավասար իրավունքներ ունեն


«Մենք բոլորս Թուրքիայի քաղաքացիներ ենք, անկախ մեր ազգային պատկանելությունից», - հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը` հինգշաբթի օրը այցելելով երկրի արեւելյան շրջաններ։

«Մեզանից մեկը կարող է քուրդ լինել, մյուսը թուրք, կամ` այլ ազգի ներկայացուցիչ, բայց մենք բոլորս այս երկրի հարգարժան քաղաքացիներ ենք», - ասել է Գյուլը Բեթման նահանգում։

Նրա խոսքով՝ ազգային փոքրամասնությունների տարբերությունները հարստացնում են Թուրքիային։ Թուրքիայի նախագահը հավելել է, որ ոչ մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունի, յուրաքանչյուրը, որպես Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, հավասար է օրենքի առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG