Վաճառված տոմսերի ցուցանիշով համաշխարհային կինոյի պատմության մեջ աննախադեպ հաջողություն վայելած «Ավատար» ֆիլմի ռեժիսիոր Ջեյմս Քեմերոնը հայտարարել է մինչեւ 2015 թվականը ֆիլմի եւս երկու սերիա նկարահանելու ծրագրերի մասին:
Չորեքշաբթի օրը Twentieth Century Fox ստուդիան եւ Քեմերոնը հաստատեցին, որ «Ավատար 2»-ի թողարկումը նախատեսվում է 2014 թվականին, «Ավատար 3»-ինը` 2015-ին: Երկու ֆիլմերն էլ նկարահանվելու են տարածական 3-D տարբերակով, ինչպես առաջին «Ավատարը»:
2009 թվականին թողարկված «Ավատար»-ը, որը պատմում է մարդկանց եւ Պանդորա մոլորակի բնակիչների` կապույտ, պոչավոր նա՛վի արարածների պայքարի մասին, ընդհանուր առմամբ 2.8 միլիարդ դոլարի եկամուտ է բերել այն արտադրողներին: