Մատչելիության հղումներ

Ֆրանսիացի ցուցարարները այսօր կրկին փողոց դուրս կգան


Հարյուր հազարավոր ֆրանսիացի գործադուլավորներ այսօր փողոց են դուրս գալու` փորձելով ստիպել նախագահ Նիկոլա Սարկոզիին հրաժարվել թոշակի անցման տարիքը բարձրացնող նոր օրինագիծը վավերացնելու մտադրությունից:

Նախօրեին Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տվեց կենսաթոշակային տարիքը 60-ից 62-ը սահմանող օրինագծին: Սարկոզին հայտարարել է, որ ընդունված օրենքը վավերացնելու է նոյեմբերի 15-ին:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ, առնվազն 270 ցույցեր ու հանրահավաքներ են նախատեսված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG