Հայաստանի իշխող կոալիցիայի մաս կազմող Ազգային ժողովի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում համոզմունք են հայտնել, որ` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի»։
Խորհրդարանի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը այսօր կրկին հետաձգեց ԱԺ-ում իր կողմից ներկայացված Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրինագծի քվեարկությունը այն բանից հետո, երբ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իշխող կոալիցիայի մաս կազմող խմբակցությունները որոշել են չմասնակցել քվեարկությանը:
Ավելի ուշ տարածված համատեղ հայտարարությունում իշխող կուսակցությունները այսպես են մեկնաբանել իրենց որոշումը. - «Պաշտպանելով ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված գործադրվող ջանքերն ու նախաձեռնությունները, մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ միակողմանի ճանաչման քայլը այս պահին չի բխում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի որդեգրած կառուցողական դիրքորոշումից, որին եւ զորակցում է խորհրդարանական կոալիցիան»:
Իշխող կոալիցիան հիշեցրել է, որ անցած 18 տարիների ընթացքում Հայաստանը «մշտապես շահագրգիռ մոտեցում է ցուցաբերել բանակցային գործընթացին` համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորումը հնարավոր է միայն ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների ազնիվ եւ հետեւողական կենսագործման պայմաններում»:
Խորհրդարանական մեծամասնություն կազմող իշխանական կուսակցությունները, սակայն, հավելել են, որ Ազգային ժողովը «մշտապես պատրաստ է գնալ առավել վճռական քայլերի, եթե բանակցային գործընթացը ձախողվի»:
«Ընթացող բանակցային գործընթացի ձախողման պարագայում մենք թե՛ ինքներս կնախաձեռնենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման քայլը, թե՛ կսատարենք դրանով մտահոգ ցանկացած այլ քաղաքական ուժի նախաձեռնությանը», - ասված է Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների համատեղ հայտարարությունում: