Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի նկարիչների միություն


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի նկարիչների միություն, որտեղ «Հանրապետության նախագահի մրցանակ»-ի հիմնման 10-ամյակի կապակցությամբ բացվել է ցուցահանդես: Ներկայացվել են կերպարվեստի բնագավառում անցած տասը տարիներին նախագահի մրցանակին արժանացած աշխատանքները: Ցուցահանդեսի շրջանակներում մրցանակակիրները նաեւ հնարավորություն կունենան վաճառել ներկայացված աշխատանքները:

«Հանրապետության նախագահի մրցանակ»-ն ամենամյա է: Այն նպատակ ունի խրախուսելու մշակույթի, գիտության ոլորտի երիտասարդ ու ավագ սերնդի հայ գործիչներին:

Մինչ օրս «Հանրապետության նախագահի մրցանակ»-ի է արժանացել ամենատարբեր մասնագիտությունների տեր 161 անհատ:

ՀՀ նախագահի հրամանագրով հիմնված մրցանակների մաս կազմող դրամական պարգեւները հատկացնում է «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG