Անանուն աղբյուրի կողմից այսօր YouTube կայքում տեղադրվել է թաքնված տեսախցիկով նկարահանված մի տեսանյութ, որում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը զրուցում է ամերիկահայ համայնքի մի ներկայացուցչի հետ:
Արձագանքելով հայ ակտիվիստի հարցին, թե ի՞նչ կարող են փոխանցել հայ համայնքին Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ Օբամայի վարչակարգի տված նախընտրական խոստումների վերաբերյալ, որպես Ջո Բայդեն ներկայացվող անձնավորությունը ասում է. - «Ձեր համայնքին փոխանցեք, որ մենք [մեր խոստումից] հետ չենք կանգնում: Թուրքերը պետք է գիտակցեն, թե իրականությունը որն է: Եվ գիտեք, որ կար այդ [հայ-թուրքական] համաձայնությունը… ասացեք համայնքին, որ Հայաստանի նախագահը զանգահարել է ինձ եւ ասել. - «Այս պահին հարկավոր չէ ճնշում գործադրել այս հարցում, քանի դեռ մենք բանակցություններ ենք վարում»: Եվ մենք այդպես էլ արեցինք»:
Ավելի ուշ, տեսանյութը սկանդալային վերնագրերով հայտնվեց մի շարք հայկական լրատվամիջոցներում: Շրջանառվում էր, մասնավորապես, այն ձեւակերպումը, թե իբր Ջո Բայդենն ասել է, որ Հայաստանի նախագահը հորդորել է կանխել Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի նախագահի կողմից:
Ի վերջո, ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հանդես եկավ տեսանյութի վերաբերյալ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. - «Հայաստանի Հանրապետության նախագահը երբեւէ չի զանգահարել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենին: Վերջինիս նախաձեռնությամբ 2009թ-ին կայացել է երկու հեռախոսազրույց, որոնց ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահը չի արել տեսանյութում իրեն վերագրվող արտահայտությունն ուղղակի կամ անուղղակի»:
Արմեն Արզումանյանը նաեւ տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի աշխատակազմը պաշտոնապես տալիս է իր համաձայնությունը` հրապարակելու նշված հեռախոսազրույցի ձայնագրությունը: