Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի դիտորդական խումբը հերթական մոնիթորինգն անցկացրեց հայկական եւ ադրբեջանական ուժերի շփման գծում


ԵԱՀԿ-ի դիտորդական խումբը հերթական մոնիթորինգն անցկացրեց հայկական եւ ադրբեջանական ուժերի շփման գծում
Այսօր Ղարաբաղի Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, Աղդամի շրջանում, ԵԱՀԿ-ի դիտորդական խումբը հերթական մոնիթորինգն է անցկացրել։

Միջադեպեր չեն գրանցվել։

Սահմանամերձ Աղջաբեդի շրջանի ղեկավարը ԵԱՀԿ-ի դիտորդներին ասել է, թե հոկտեմբերի 1-ից 11-ը հայկական կողմից 127 անգամ խախտվել է հրադադարը, որի արդյունքում ադրբեջանական գյուղերի մեկ բնակիչ է զոհվել, երկուսը վիրավորվել են։

Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր օր իր կայքում հաղորդագրություն է տեղադրում հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ։

Ադրբեջանական կողմը հոկտեմբերի ընթացքում ավելի քան 350 անգամ խախտել է հրադադարը, իսկ հոկտեմբերի 14-ին, գլխին ստացած հրաձգային կրակոցից զոհվել է զինծառայող Վիտալի Իգիթյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG