Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի հայ խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամաստի ճակատագիրը կորոշի անչափահասների գործերը քննող հատուկ դատարանը:
Դինքի սպանության գործով հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած հերթական դատական նիստում նման որոշում կայացրեց Բեշիկթաշի բարձրագույն քրեական դատարանը` բավարարելով 20-ամյա Օգյուն Սամաստի փաստաբանի հայցը:
Սամաստի դատապաշտպան Lեւենթ Յըլդըրըմն իր միջնորդությունը հիմնավորեց տարեսկզբին թուրքական խորհրդարանի ընդունած «6008» օրենքի այն դրույթով, որի համաձայն ընդհանուր իրավասության դատարանները զրկվում են 18 տարեկանը չլրացած անձանց դեմ հարուցված քրեական գործերը քննելու իրավունքից:
Այս որոշումը թուրք պատգամավորները կայացրեցին «Քրդական նախաձեռնության» շրջանակներում` հաշվի առնելով այն իրողությունը, որ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում տարեկան տասնյակ տեղացի դպրոցականներ են ձերբակալվում ոստիկանության հետ բախումների ընթացքում` հետագայում դատապարտվելով բավական լուրջ պատժաչափերի:
Դեռ հունվար ամսին Հրանտ Դինքի մերձավորները զգուշացնում էին, որ քրդերի համար կատարվող զիջումների անվան տակ ընդունվող այս օրենքը «Ակոսի» խմբագրի սպանության գործում կարող է միանգամայն հակառակ ազդեցություն ունենալ: Բանն այն է, որ Դինքի սպանության օրը` 2007-ի հունվարի 19-ին, ՕգյուՆ Սամաստի 18 տարեկանը դեռ չէր լրացել:
Ռաքել ԴինքԻնչպես եւ կարելի էր ենթադրել` Դինքի հարազատների եւ ընկերների շրջանում դատարանի այս որոշումը լուրջ դժգոհություն է առաջացրել: Երեկվա դատական նիստից անմիջապես հետո Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը, ակնարկելով խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը, որի հիման վրա Սամաստի գործը տեղափոխվել է անչափահասների դատարան, ասել է. - «Օրենքը շղթայեց արդարադատությանը»:
«Ակոսի» խմբագրի եղբայր Խոսրով Դինքն էլ, ըստ CNN Turk-ի, դիմելով Բեշիկթաշի քրեական դատարանի նախագահին, ասել է. - «Միթե այսպես են կյանքի կոչում արդարադատությունը: Համարյա չորս տարի է անցել սպանության օրվանից` ի՞նչ է փոխվել այդ ընթացքում»:
Հրանտ Դինքի սպանության գործով հաջորդ դատական նիստը կկայանա 2011 թվականի փետրվարի 7-ին` արդեն առանց սպանությունն իրականացրած Օգյուն Սամաստի մասնակցության: Դատարանի առջեւ կկանգնեն միայն ստամբուլահայ լրագրողի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Յասին Հայալն ու Էրհան Թունջելը: