Մատչելիության հղումներ

Իրանը սկսել է Բուշերի ԱԷԿ-ի ռեակտորի լիցքավորումը միջուկային վառելիքով


Թեեւ Բուշերի ատոմակայանի բացումը տեղի էր ունեցել այս տարվա օգոստոսին, էլեկտրաէներգիայի արտադրությունը այստեղ հետաձգվել էր այն բանից հետո, երբ ԱԷԿ-ի համակարգիչներում վիրուս էր հայտնաբերվել:

Իրանցի եւ ռուսաստանցի մասնագետների հսկողությամբ այսօր սկսվել է ռեակտորի լիցքավորումը միջուկային վառելիքով:
Սպասվում է, որ մինչեւ տարեվերջ 1000 մեգավատտ հզորությամբ ռեակտորը կսկսի էներգիա արտադրել եւ կմիացվի Իրանի էներգահամակարգին:

Բուշերի ատոմակայանի շինարարությունը տեւել է 30 տարի եւ ավարտին է հասցվել այս տարի` ռուսաստանյան մասնագետների մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG