Մատչելիության հղումներ

Գերագույն դատարանը Իրաքի խորհրդարանին պարտադրել է նիստ գումարել


Իրաքի Գերագույն դատարանը երկրի խորհրդարանին պարտադրել է տեւական ընդմիջումից հետո նոր նիստ գումարել:

Այս տարվա մարտի 7-ին կայացած ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանը առայժմ ընդամենը մեկ նիստ է գումարել հունիսին, որը տեւել է ընդամենը 20 րոպե:

Իրաքի նոր կառավարության կազմի շուրջ անհամաձայնության եւ ձգձգվող իշխանական ճգնաժամի պատճառով խորհրդարանին մինչեւ հիմա չի հաջողվել ընտրել խոսնակ եւ երկրի նոր նախագահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG