Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամադռեզա Ռահիմիի հրավերով, երկօրյա պաշտոնական այցով այսօր առավոտյան մեկնել է Թեհրան։
Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք եւ գործարարներ:
Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը ISNA լրատվական գործակալությանը ասել է, որ Հայաստանի պատվիրակությունը Թեհրանում մասնակցելու է առեւտրատնտեսական համաժողովի։
Հաղորդվում է, որ Տիգրան Սարգսյանը հանդիպելու է Իրանի փոխնախագահ Ռահիմիի, խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ, քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային հարցեր։