Վեց ամիս առաջ ոստիկանության Չարենցավանի բաժնում մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի գործով մեղադրող կողմը այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պահանջեց գործով գլխավոր մեղադրյալին` Չարենցավանի բաժնի քրեական բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանին, 8 տարվա ազատազրկման դատապարտել:
Հարությունյանը, ով չի ընդունում իր մեղքը, մեղադրվում է Վահան Խալաֆյանին ծեծի ենթարկելու մեջ, ինչը հանգեցրել է ինքնասպանության:
Մեղադրող կողմը նաեւ պահանջեց նույն բաժնի քրեական հետախուզության օպերլիազորներ Մորես Հայրապետյանին, Գագիկ Ղազարյանին եւ Գարիկ Դավթյանին դատապարտել պայմանական ազատազրկման` 2-ից 1.5 տարի ժամկետով եւ նշանակել մինչեւ 2 տարի փորձաշրջան: Վերջիններս մեղադրվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ Աշոտ Հարությունյանի գործողությունները չկանխելու համար:
Անուշ Մարտիրոսյան