Երկուշաբթի օրը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնելու է Իրան։ Այցը կատարվում է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Ռահիմիի հրավերով։
Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը ISNA լրատվական գործակալությանը ասել է, որ Հայաստանի պատվիրակությունը Թեհրանում մասնակցելու է առեւտրատնտեսական համաժողովի։
Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են նաեւ Առեւտրի պալատի ներկայացուցիչներ։
Հաղորդվում է, որ Տիգրան Սարգսյանը հանդիպելու է Իրանի փոխնախագահ Ռահիմիի, խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ, քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային հարցեր։