Մատչելիության հղումներ

Հայիթիում խոլերայի համաճարակ է բռնկվել


Հաղորդվում է, որ Հայիթիում բռնկված խոլերայի համաճարակի հետեւանքով 220 մարդ է մահացել, մոտավորապես 3 հազար մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

Վտանգ կա, որ հետեւանքները կարող են աղետալի լինել, եթե համաճարակը տարածվի երկրաշարժից տուժածների ժամանակավոր ճամբարում, որտեղ ավելի քան 1 միլիոն 300 հազար մարդ է ապրում։

Հունվարին Հայիթիում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից 250 հազար մարդ զոհվեց, մեկեւկես միլիոն մարդ անօթեւան դարձավ։

Հայիթի են ուղեւորվում բժիշկների նոր խմբեր, ինչպես նաեւ դեղորայք ու խմելու ջուր է առաքվում։

Կանադայի վարչապետը հայտնել է, որ 1 միլիոն դոլարի լրացուցիչ օգնություն է ցուցաբերում Հայիթիին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG