Մատչելիության հղումներ

WikiLeaks կայքը նոր բացահայտումներ է հրապարակել Իրաքի պատերազմի մասին


Իրաքի իշխանությունները խիստ քննադատել են WikiLeaks ինտերնետ կայքի հրապարակումները Իրաքյան պատերազմի մասին։

Իրաքի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ դա փորձ է` խոչընդոտելու նոր կառավարության ձեւավորմանը։

Խորհրդարանական ընտրություններից ավելի քան կես տարի անց տարաձայնությունների պատճառով Իրաքի կառավարությունը չի ձեւավորվում։

WikiLeaks կայքը հարյուր հազարավոր գաղտի փաստաթղթեր է հրապարակել Իրաքի պատերազմի մասին։ Ըստ այդ փաստաթղթերի՝ Իրաքի ոստիկանները, անվտանգության ուժերը խոշտանգել են գերիներին։

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Իրաքի կառավարությանը կոչ է արել հետաքննել հրապարակված փաստերը։

Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ ամերիկացի զինծառայողները կապ չունեն դրանց հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG