Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը զորակոչը պատշաճ կազմակերպելու խիստ ցուցում է տալիս


Այսօր Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խիստ ցուցումներ է տվել աշնանային զորակոչի գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու, նախկինում ի հայտ բերված թերացումները բացառելու, ժողովրդավարական վերահսկման եւ բավարար թափանցիկություն ապահովելու համար:

Գարնանային զորակոչի ամփոփման եւ աշնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքներն ընդհանուր առմամբ գնահատելով բավարար` Սեյրան Օհանյանը խոսել է աշնանային զորակոչի ընթացքի վերահսկման լրացուցիչ մեխանիզմների մասին, մատնանշելով, մասնավորապես, պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծված հատուկ հանձնաժողովը, որը օպերատիվ կերպով ուսումնասիրելու եւ ընթացք է տալու հասարակության դիմում-բողոքներին` ապահովելով թեժ գծի արդյունավետ գործունեությունը:

Նախարարը կարեւորել է զինկոմիսարիատների եւ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի բարեխիղճ աշխատանքը` ֆիզիկապես եւ հոգեպես անառողջ զորակոչիկների ներթափանցումը զինված ուժեր բացառելու համար: Նման դեպքերը հետագայում առավել մեծ խնդիրներ են ստեղծում զորամասերում` տարբեր դժբախտ պատահարների պատճառ դառնալով եւ ազդելով բանակի մարտունակության վրա:

Այս համատեքստում, պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սեյրան Օհանյանը անդրադարձել է նաեւ վերջին շրջանում բանակում տեղի ունեցած դեպքերին, կարեւորել բարոյահոգեբանական մթնոլորտն ամրապնդելու անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG