Մատչելիության հղումներ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Հոլոքոստի հուշարձանի պղծումը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Երեւանում Հոլոքոստի հուշարձանի պղծումը եւ անարգումը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղեկացանք սույն ամսվա 19-ին մայրաքաղաք Երեւանում կատարված Հոլոքոստի հուշարձանի պղծման վրդովեցուցիչ եւ դատապարտելի արարքի մասին», - ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում: - «Հուշարձանի պղծումն ու այլատյաց ոգով արված գրությունը վկայում են արարքի հեղինակների նեղմտության մասին: Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը բազմիցս ամենատարբեր առիթներով դատապարտել է ժողովուրդների միջեւ թշնամություն տարածելու նմանատիպ գործողությունները, մասնավորապես ազգային սրբություններ եւ նվիրական հիշատակներ համարվող հուշարձանների պղծումն ու վանդալական ոչնչացումը»:

«Խստորեն դատապարտելի է մանավանդ Հայաստանում նմանատիպ անմարդկային հանցագործության առկայությունը: Ազգային փոքրամասնությունների նվիրական հուշարձանների հանդեպ կատարված ոտնձգությունները հարիր չեն Ցեղասպանություն ապրած եւ աշխարհի ամենատարբեր երկրներում իբրեւ ազգային փոքրամասնություն ներկայացող հայ ժողովրդի զավակներին», - ընդգծում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG