Կանխատեսումներ անելով Հայաստանի խորհրդարանի` երկու տարուց ձեւավորվելիք նոր կազմի շուրջ` «Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Հայաստանի խորհրդարանի դասավորությունը լինելու է արտաքին գործընթացների արդյունք: Այլ կերպ ասած` Երեւանում չէ, որ որոշվելու է Հայաստանի պառլամենտի կազմը: Խոսքը, իհարկե, անվանական կազմի մասին չէ, քանի որ, անշուշտ, կլինեն պատգամավորներ, որոնց լինել-չլինելու հարցը լուծելու իրավունքը կտրվի Հայաստանի իշխանությանը: Խոսքն այն մասին է, որ Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում եւ գուցե մի քիչ էլ Բրյուսելում է որոշվելու, թե ո՞ր քաղաքական ուժերը ի՞նչ տոկոսային հարաբերակցությամբ կանցնեն խորհրդարան: Որքան էլ ցավալի, այդուհանդերձ, հենց դա է ներկայիս իրականությունը, որ բնորոշ է Հայաստանի ներքաղաքական պահին: Անկասկած, ինչպես ցանկացած պետության, այդպես էլ Հայաստանի պարագայում դա վկայում է խորագույն քաղաքական ճգնաժամի, գուցե նույնիսկ լրջագույն ամլության մասին: Բայց տվյալ պարագայում դա է իրականությունը»:
«Կարելի՞ է ասել, որ Եվրախորհրդի պատասխանատուները Երեւանում «Հանուն ժողովրդավարական ապագայի» ֆորում կազմակերպելով, հայաստանյան ժողովրդավարության վիճակը այնքան «անհույս» չեն համարում, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել». պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին` Վահան Հովհաննիսյանը երեկ նշել է. - «Պարզ է, որ հետխորհրդային տարածքում կան երկրներ, որտեղ ԵԽԽՎ-ն չէր համաձայնի նման միջոցառում անցկացնել։ Բայց սրանից դեռեւս չի հետեւում, թե Հայաստանը ժողովրդավարության առումով հասել է եվրոպական մակարդակի։ Բացարձակապես ո՜չ։ Եվրոպացի մեր կոլեգաները հավանաբար, մի կողմից, գնահատելով Հայաստանի համեստ, խիստ համեստ նվաճումները ժողովրդավարության ճանապարհին, մյուս կողմից ընդունում են, որ ինչ-որ առաջընթաց, այնուամենայնիվ, այս երկրում արձանագրվում է, եւ քաղաքական մի շարք ուժերի կողմից այդ ձգտումը ինչ-որ ձեւով արտահայտվել է»։
Մեկնաբանելով «Լրագողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած զեկույցը, ըստ որի Հայաստանը նախորդ տարվա համեմատ 10 կետով առաջընթաց է գրանցել` «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Բոլոր դեպքերում մամուլի ազատության հարցերում Հայաստանը շարունակում է մնալ «ճ» խմբում: Իսկ առաջատարների շարքում, օրինակ, Ֆինլանդիան է, որը, հիշեցնեմ, 12-րդ դարի սկզբից անկախ պետականություն չի ունեցել եւ անկախություն է ստացել միայն 1971 թվականին: Իսկ, ասենք, Իրանը միշտ անկախ պետություն է եղել, բայց նույն կազմակերպության վարկանիշով վերջին տեղերից մեկն է զբաղեցնում: Այնպես որ, ժողովրդավարությունը եւ պետականությունը ուղիղ համեմատական կապի մեջ չեն: Իսկ թե որ գործոններով է իրականում պայմանավորվում մամուլի ազատության աստիճանը, դա, իհարկե, բարդ հարց է: Հայաստանի դեպքում զուտ առաջին հայացքից աչքի է զարնում երեք հանգամանք. ա/ իշխանությունների նեղմտությունը, բ/. ասիական, «ավտորիտար» հոգեբանությունը` սկսած կենցաղից, վերջացրած «բարձր քաղաքականությամբ», գ/. քաղաքացիական հասարակության չկայացածությունը: Այն, որ Ադրբեջանը նույն ցուցակում 152-րդ տեղում է, թույլ մխիթարանք է: Մի քանի օր առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ վերջին (ընդ որում, ոչ հայկական) հետազոտությունների արդյունքում պարզվել է` հայոց լեզուն ունի առնվազն 8000 տարվա պատմություն: Կարծում եմ` այդ տեղեկատվությունը ճիշտ է: Միայն թե պարզ չէ, թե ինչու մենք պետք է հրճվենք, որ խոսքի ազատության առումով մենք մի քիչ ավելի առաջ ենք, քան 100 տարվա լեզու ունեցողները»:
«Հրապարակ»-ը գրում է. - «Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հավանաբար իր անելիքը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանում համարում է ավարտված, անցել է գլոբալ խնդիրների: Մասնավորապես միջազգային, ավելի շուտ` ազգամիջյան հարցերին»: Հիշեցնելով, որ նախօրեին օմբուդսմենը միանգամից երեք նման հաղորդում է հղել, թերթը շարունակում է. - «Հասկանալի է, որ օմբուդսմենն ուզում է գոնե ինչ-որ կերպ արդարացնել իր գոյությունը` եթե Հայաստանում ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանել չի կարողանում, գոնե տարածաշրջանում պաշտպանի»:
«Հետք» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ 2010 թվականին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում գրանցվել է ծնունդների` վերջին տարվա համար աննախադեպ թիվ. արդեն ծնվել է 15 երեխա, եւս երեք փոքրիկ լույս աշխարհ կգա մինչեւ տարեվերջ: Գրեթե բոլոր նորածինները վերջին տարիներին կազմավորված երիտասարդ ընտանիքների երեխաներ են: «Ծնելիության այսպիսի մակարդակ վերջին անգամ գրանցվել է 90-ականներին: 21-րդ դար մուտք գործեցինք տխուր ցուցանիշներով. 2002-ին գրանցվել էր ընդամենը 4 ծնունդ», - Ոսկեպարի համայնքի ղեկավարի խոսքերն է մեջբերել «Հետք»-ը: