Մատչելիության հղումներ

«Եվրոպան պետք է ակտիվացնի ջանքերը Ղարաբաղյան խնդիրը լուծելու համար»


Եվրոպան պետք է ակտիվացնի համատեղ ջանքերը Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար, հայտարարել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնը` ելույթ ունենալով Ադրբեջանի լեզուների համալսարանում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուրջ մտահոգություն է առաջացնում Եվրամիությունում, մենք կարող ենք ակտիվացնել համատեղ ջանքերը, որպեսզի սատարենք այդ հակամարտության լուծման գործընթացին, Մեծ Բրիտանիան եւ Եվրամիության իր գործընկերները շահագրգռված են աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում», - ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հավելել է Լիդինգթոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG