«Ա1+» հեռուստաընկերությունը այսօր հայտ է ներկայացրել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին` թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթին մասնակցելու նպատակով: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Ա1+»-ի հիմանդիր «Մելտեքս» ընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը:
Հարցին, թե ի՞նչ ծրագրով է ներկայացել «Ա1+»-ը, Մովսեսյանը արձագանքեց, որ մինչեւ մրցույթը շատ բան ասել չի կարող, որովհետեւ դրա իրավունքը չունի, բայց «ինչպես միշտ, «Ա1+»-ը պատշաճ ձեւով է ներկայացել իր փաթեթով եւ ներկայացրել է այն նախագիծը, որով ուզում է ուղղորդվել հաղթելու դեպքում»:
«Ուղղվածությունը ընտրված է լրատվական, 24-ժամյա աշխատանք: Մնացածը պարզ կլինի [մրցութային] փաթեթը բացելուց հետո», - նշեց «Ա1+»-ի ղեկավարը:
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ մրցույթի հետ կապված տեղեկատվությունը, այդ թվում մասնակիցների թիվը եւ անունները, օրենքով սահմանված կարգով կհրապարակվի հոկտեմբերի 22-ին` հանձնաժողովի ինտերնետային էջում:
Այսօր մրցութային հայտերը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու վերջին օրն է: Մրցույթի արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերին:
«Ա1+»-ը արդեն 13-րդ անգամ է մասնակցում հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթին:
Ռուզաննա Ստեփանյան