Մատչելիության հղումներ

Հայաստանը 45 տեղով բարձրացավ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում


Ֆուտբոլի ազգային հավաքականի վերջին հաջող ելույթներից հետո Հայաստանը 45 հորիզոնականով բարձրացավ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում եւ այժմ 514 միավորով զբաղեցնում է իր համար աննախադեպ 60-րդ տեղը:

Սեպտեմբերի վարկանիշային աղյուսակում Հայաստանը 273 միավորով 105-րդ տեղում էր:

Հոկտեմբերի վարկանիշային ցուցակում, որը ՖԻՖԱ-ն նոր է հրապարակել, Հայաստանը առաջ է անցել ինչպես հարեւաններ Իրանից (61-րդ տեղ), Վրաստանից (75-րդ տեղ) եւ Ադրբեջանից (91-րդ տեղ), այնպես էլ Բելգիայից (62-րդ տեղ) եւ Լեհաստանից (69-րդ տեղ), որոնց ազգային հավաքականները ավանդաբար ուժեղ թիմեր են համարվում ֆուտբոլային աշխարհում:

Վարկանիշային աղյուսակը, ինչպես եւ սեպտեմբերին, գլխավորում է աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան, որին հաջորդում է Նիդերլանդները, իսկ երրորդը Բրազիլիան է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG