Մատչելիության հղումներ

Բան Կի-մուն. «ՄԱԿ-ը պատրաստ է նպաստել Ղարաբաղի հարցի կարգավորմանը»


«Մենք տարածաշրջանային շատ հակամարտություններ ունենք, որոնք պետք է կարգավորվեն երկխոսության միջոցով, խաղաղ ճանապարհով: Լեռնային Ղարաբաղը այդ խնդիրներից մեկն է, որը շարունակվում է արդեն երկար ժամանակ», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը երեկ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ համատեղ ասուլիսում:

«Քաջալերում է այն, որ վերջերս մենք ականատես եղանք որոշակի առաջընթացի եւ որոշակի երկխոսության Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, եւ Մինսկի խումբն էլ աշխատում է շատ ջանասիրաբար», - ասել է Բան Կի-մունը եւ հավելել. - «ՄԱԿ-ը նույնպես պատրաստակամ է նպաստել Լեռնային Ղարաբաղի խնդրի նման կարգավորմանը` երկխոսության միջոցով եւ խաղաղ ճանապարհով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG