Մատչելիության հղումներ

Գերմանիան Թուրքիային հորդորում է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ


Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը, ով երկօրյա այցով Թուրքիայում է, գովաբանել է Անկարայի կողմից վերջերս գործադրվող ջանքերը` կարգավորելու համար հարաբերությունները հարեւանների հետ, եւ հորդորել է Թուրքիային ավելի շատ քայլեր կատարել նորմալացնելու համար հարաբերությունները Հայաստանի հետ։:

«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահի հետ այսօր կայացած ասուլիսում նա ասել է, որ Գերմանիայում միգրանտները պետք է վաղ հասակից գերմաներեն սովորեն եւ ինտեգրվեն հանրությանը։

Նրա այցի նախաշեմին` շաբաթ օրը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, թե բազմամշակութայնությունը, իբրեւ հայեցակարգ, ձախողվել է Գերմանիայում։

Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Գերմանիայի քաղաքական գործիչներին կոչ է արել չշահարկել միգրանտների խնդիրները` նշելով, որ թուրքերին պետք է օգնել Գերմանիայի հանրությանը ավելի լավ ինտեգրվելու համար։

Միջազգային գործակալությունները նշում են, որ Գերմանիայում մոտավորպես 5 միլիոն մահմեդական միգրանտներ կան, որոնցից շուրջ երեք միլիոնը թուրքեր են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG